Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23267-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «հարուցած քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ» բառերը փոխարինել «պահանջով՝ նախաձեռնված քրեական վարույթների կամ հարուցված քաղաքացիական գործերի կապակցությամբ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն