Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով» բառերը փոխարինել «կամ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ռեաբիլիտացնող հիմքերից որեւէ մեկով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում