Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասին 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16) որոշում է ընդունում Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.»:
Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:
Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) կազմում է Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.»:
Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Երեւանի բյուջեն՝ Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երեւանի զարգացման ծրագրի, ավագանու եւ քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:»:
Հոդված 5. Օրենքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 77. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ բյուջեի հրապարակումը.
1. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեն, Երեւանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»:
Հոդված 6. Օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երեւանի բնակչության կենսական շահերը, Երեւանի զարգացման ծրագրերը, Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաեւ առկա ռեսուրսները:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 26.07.2021թ. N 02/12.21/25026-2021 հանձնարարականով, որով առաջարկվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրեր մշակելու նպատակով:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերը բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6 կետից, համայնքների զարգացման հնգամյա ծրագրերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
ՀՀ համայնքի կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակումը, հնարավություն կտա առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ թույլ կտա համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով:
4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության եւ բացակայության մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրաական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Ներկայացված նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում