Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-155-03.02.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի եւ ժողովածուների, ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը.»

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 58-րդ կետով՝

«58) Հայաստանի Հանրապետության տարածք սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ եւ 24-րդ կետերում նշված ապրանքների տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023թ հունվարի 1-ից:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն