Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝
| «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ | 10.50» |
եւ
| «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար | 10.00» |
տողերը շարադրել հետրյալ խմբագրությամբ՝
| «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ | 11.50» |
եւ
| «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար | 10.00»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: