«57) 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումը:»:
Հոդված 2.
Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել եւ 2019 թվականի հունիսի 7-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին (մեծ, միջին եւ փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ եւ մոպեդներ) դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումը: Բացի այդ 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար:
Վերոնշյալ իրավական կարգավորումների արդյունքում հանրապետությունում ստեղծվել է շատ բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:
Վերոնշյալ դրական արդյունքները ամրապնդելու եւ դրանց հետագա զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել Օրենքի կիրառության ժամկետը եւս երկու տարով:
Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 307-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ 2021 թվականի համար ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից: Կարեւորելով նմանատիպ գործիքների անհրաժեշտություն՝ իրականում նշված արտոնությունը գործնականում չի ապահովում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման եւ գործածության էական խթանում ՀՀ-ում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՕ-180-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել եւս երկու տարով՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Հարկ է նշել նաեւ, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին: Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաեւ դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր եւ այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների/միջազգային եւ մասնավոր հատվածի կողմից/ եւ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:
Նախագծի ընդունումը ուղղակիորեն կնպաստի նաեւ Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչեւ 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարեւոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարի մեջ, իսկ համաձայն միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների եւ վերլուծությունների՝ էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների տարեկան միջինում 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում է ապահովում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաեւ կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչեւ 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարեւոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում