Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6721-30.08.2005-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի N Հ.Ն-1029-I օրենքի `

ա) 3-րդ հոդվածի «ա» եւ 4-րդ հոդվածի «ա» ու «բ» ենթակետերում «ինչպես նաեւ այլ անձինք» բառերը փոխարինել «այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերով,

բ) 3-րդ հոդվածի «բ» ենթակետում «հրամանատարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետում «ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների եւ մաքսային մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում «եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների վարչությունների եւ մաքսային վարչության» բառերը փոխարինել «եւ տարածքային կառավարման նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: