Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.10-րդ, 19.11-րդ, 19.12րդ եւ 19.13-րդ հոդվածներով.
«Հոդված 19.10. «Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը.
| Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար, բացառությամբ սույն օրենքի 19.6 հոդվածով նախատեսված դեպքերի | բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ». |
«Հոդված 19.11. «Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը.
| Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար | բազային տուրքի չափով». |
«Հոդված 19.12. «Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման նպատակով թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը.
| Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման թույլտվություն տրամադրելու համար | բազային տուրքի չափով». |
«Հոդված 19.13. «Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար պետական տուրքի դրույքաչափերը.
| ա. գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակով. | |
| բ. սոցիալական նպատակով. | |
| գ. բնապահպանական, գիտահետազոտական, կրթական եւ վերարտադրության կազմակերպման նպատակով. | |
| դ. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման նպատակով. | բազային տուրքի չափով». |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: