Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 172-րդ հոդվածում`
ա) առաջին մասից հանել «վճարելով լրիվ աշխատավարձը`» բառերը.
բ) երկրորդ մասը «օրական» բառից հետո լրացնել «(երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական)» բառերով.
գ) երրորդ մասում «վճարումն իրականացվում է» բառերը փոխարինել «վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: