Armenian ARMSCII Armenian
Պ-10031-29.06.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «համակարգման ոլորտում» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում,» բառերով, իսկ «ղեկավարներին» բառից հետո՝ «, մարզպետներին» բառով.

2) 4-րդ մասը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, մարզպետներին» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: