Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9931-08.06.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ» բառերից հետո լրացնել «արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

2021 թվականի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում են արտադրական կանեփի արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ եւ մեծածախ առեւտրով զբաղվելու համար պահանջվող նորմերը, ինչպես նաեւ այդ նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը եւ վերահսկողության առանձնահատկությունները:

2. Առկա իրավիճակը

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվում են արտադրական կանեփի օրինական շրջանառության համար նորմերը, որոնց խախտման համար տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, ուստի անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման համար պատասխանատվության միջոցներ:

Նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում՝ սահմանելով, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումներն իրականացվում են առանց նախնական ծանուցման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործունեության ոլորտը նոր է եւ այդ ոլորտի նկատմամբ վերահսկողության փորձարկված մեխանիզմներ դեռեւս առկա չեն, ինչպես նաեւ ոլորտի առանձնահատկությունից բխող այլ օբյեկտիվ ռիսկեր:

3. Կարգավորման նպատակը

Կարգավորման նպատակն է ապահովել արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը՝ սահմանելով օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ, ինչպես նաեւ  սահմանել, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումն իրականացվում է առանց ծանուցման:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ  վերահսկողություն՝ օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն