ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Կ-8671
-24.05.2021-ՏՀ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 188-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 188-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող եւ Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերով սահմանված պահանջները սահմանված ժամկետի ընթացքում չպահպանելը կամ առանց Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»» օրենքի նախագիծ
Սույն թվականի մարտի 24-ին փոփոխություն է կատարվել Օրենսգրքի 158-րդ հոդվածում, համաձայն որի՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Համաձայն օրենսգրքի 188-րդ հոդվսածի՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող եւ ՀՀ չափումների միասնականության ապահովման վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենսգրքի 158 եւ 188 հոդվածների համաձայն հայտնաբերված խախտումների սանկցիաներում կատարվել են համապատասխան փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում այն հավասարազոր դարձնել կիրառված տուգանքին՝ համահունչ դարձնելու նպատակով:
«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
Նախագծի 1-ին հոդվածով լրացվող պարբերությամբ նախատեսվում է, որ չափագիտական վերահսկողություն կարող է իրականացվել նաեւ առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման: Նշյալ փոփոխությունը տնտեսվարող սուբյեկտին հնարավորությունից կզրկի արհեստածին ժամանակի վատնումից եւ հնարավոր թերությունների շտկումներից, ինչի արդյունքում առավել արդյունավետ եւ նպատակային կդարձնի տեսչական մարմնի կողմից կատարվող վերահսկողական աշխատանքները: Ինչ վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 1.1 կետով նախատեսվող կարգավորմանը, ապա նախատեսվող դրույթը տեսչական մարմնին հնարավորություն կընձեռնի ցանկացած պահի արձակված կարգադրագրի շրջանակներում իրականացնել ստուգում՝ նպատակ հետապնդելով, որ արձակված կարգադրագիրն ինքնին արգելում է չափիչ սարքերի շահագործումը մինչեւ կարգադրագրի պահանջների կատարումը, որն էլ տեսչական մարմնին հնարավորություն կընձեռնի արձակված կարգադրագրի ընթացքին լինել առավել հետեւողական՝ պաշտպանելով սպառողների շահերը: