«5.Մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքսոր օպերատորի գործունեություն»:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ 5.1 կետով՝
«5.1 Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքսոր օպերատորի գործունեություն»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ին:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին Պ-874-23.02.2021-ՏՀ-011/1 նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության, ինչպես նաեւ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետի համաձայն՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվում մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը: Հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետում: Նախագծում առկա դրույքաչափերը քննարկվել եւ համաձայնեցվել են ԲՏԱ նախարարության ներկայացուցիչների հետ:
Քանի որ նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ի թիվս այլ կարգավորումների, կանոնակարգում է նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար, հետեւաբար, անհրաժեշտություն է ծագել «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետում՝ հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ