Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-658-21.07.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետից ««է»» տառը հանել:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը: