Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Պ-8271 -21.05.2021-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 Պետական սահմանի մասին օրենքի 11-րդ հոդվածում 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.

Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումը արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:

Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման եւ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: