Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 8-րդ կետով.
«8) Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման գործերի վարույթը»
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 27.2 գլխով.
«ԳԼՈՒԽ 27.2 ՊԱՏՎԻՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.5. Հայցադիմումը վարույթ ընդունելը
1) Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:
Հոդված 234.6. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման գործերի վարույթի ժամկետները
1) Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում եւ լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ՝ եռամսյա ժամկետում:
2) Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում եւ որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում:
3) Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշում է մեկամսյա ժամկետում:
4) Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննում եւ որոշում է կայացնում եռամսյա ժամկետում:
Հոդված 234.7. Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը
1) Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:»:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: