Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-882-01.03.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1.1 կետում «օգտակար հանածոյի արդյունահանման» բառերից առաջ լրացնել «մետաղական օգտակար հանածոյի դեպքում» բառերը, ինչպես նաեւ «`մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10» բառերը փոխարինել «5» թվով,

2) լրացնել նոր՝ 1.2 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` 2021 թվականից սկսած ոչ մետաղական օգտակար հանածոների գնահատված եւ հաստատված պաշարներով նոր հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչեւ 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ 10  եւ ավելի տարի առաջ, եւ կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում:»:

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մինչեւ 2021 թվականը գնահատված եւ հաստատված պաշարներով հանքավայրերի դեպքում ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ մինչեւ 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` մինչեւ 20 տարի ժամկետով»:

4) լրացնել նոր 3.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` 2021 թվականից սկսած ոչ մետաղական օգտակար հանածոների գնահատված եւ հաստատված պաշարներով նոր հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի դեպքում` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 20 տարի ժամկետով: Մինչեւ 20 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները»:

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը»:

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.2 Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար՝ մինչեւ 3 տարի ժամկետով եւ առանց երկարաձգման հնարավորության, բացառությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասի, եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից` մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում, որոնց պաշարները կգնահատվեն եւ կհաստատվեն 2021 թվականից սկսած՝ 10 եւ ավելի տարի առաջ: Մինչեւ 2021 թվականը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում վերագնահատման նպատակով ուսումնասիրության թույլտվություն չի տրամադրվում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «օգտակար» բառից առաջ ավելացնել «մետաղական» բառը, իսկ  «մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ նախորդող 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ նախորդող 10» բառերը փոխարինել «նախորդող 5» բառով,

2) լրացնել նոր 1.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Ոչ մետաղական  օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները կգնահատվեն եւ կհաստատվեն 2021 թվականից սկսած, իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը) օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչեւ 2021 թվականը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում սույն մասով սահմանված պաշարների հասատատման ժամկետային սահմանափակումը չի կիրառվում»:

Հոդված 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1.2 կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1.2) մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը? Եթե մետաղական օգտակար հանածոյի դեպքում հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 25-ապատիկը, ապա կազմվում եւ ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 25-ամյա արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը»:

Հոդված 6. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.2.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.2.1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել եւ  հաստատվել են 2021 թվականից սկսած, ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը? Եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 20-ապատիկը, ապա կազմվում եւ ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 20-ամյա  արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը: Մինչեւ 2021 թվականը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում` ողջ հաշվեկշռային պաշարների քանակի ներառումը պարտադիր չէ»:

Հոդված 7. Օրենսգրքի 51-րդ հոդվածի  10-րդ մասում «գրանցվել:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ` «Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:»:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ՝ Oրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի մշակումը պայմանավորված է հետեւյալով.

1. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով սահմանված է, որ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչեւ 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 եւ ավելի տարի առաջ:

2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ եւ ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ  օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  եզրակացությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը: Օրենսգրքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո 20 օրվա, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մինչեւ 25-օրյա ժամկետում լիազոր մարմինը պետք է որոշում է ընդունի դիմումի վերաբերյալ:

Նշված դեպքերում առաջացած բացթողումը կարգավորելու նպատակով առաջարկվում է հետեւյալ իրավակարգավորումը՝ «Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը»: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն