Armenian ARMSCII Armenian
Կ-1094-04.09.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» եւ «ժզ» ենթակետերի, 18-րդ հոդվածի եւ 30-րդ հոդվածի վերնագրի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետի «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերը փոխարինել  «վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության կամ ապահովագրական ընկերության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով, իսկ «(վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերը՝ «(վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը)»  բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: