Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը նրանց համաձայնությամբ տրամադրում են վարկային բյուրոյի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին եւ 2.2-րդ կետերով սահմանված նպատակներով:».
2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծությունը.».
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ստուգումը.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը «հայտարարագրերի թվին» բառերից հետո լրացնել «կամ յուրաքանչյուր կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունների թվին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: