Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8102-15.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ եւ 12-րդ հոդվածներում «նավթային գազեր» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազեր» բառերով՝  համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենսդրական փաթեթի նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանների կարգավորմամբ, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի սահմանմամբ, տեղական տուրքեր եւ դրանց դրույքաչափեր սահմանող «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքով համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի
N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու, ինչպես նաեւ Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն եւ վարչական պատասխանատվություն սահմանելու եւ իրականացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ուսումնասիրելով Կանոնակարգը, ինչպես նաեւ ՀՀ տարածքում հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը պարզվել է, որ Կանոնակարգում առկա չէ իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջը, ուստի ՀՀ տարածքում շատ հաճախ վարորդները տեղեկացված չլինելով տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետեւանքը կարող է ունենալ տրանսպորտային միջոցի աշխատանքի վրա, միաժամանակ բացակայում էր տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը եւ պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված իրավական հիմքը: Օրենսդրական բացն առկա էր նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում՝ համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու տեսանկյունից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տեխնիկական կանոնակարգման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով մշակել է սույն նախագիծը:

Հեղուկացված ածխաջրածնային գազերի շրջանառության եւ ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով եւ ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, որի կողմից եւ ներկայացվել է օրենսդրական փոփոխության առաջարկը, որի համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգի կիրառման ընթացքում առաջացած խոչընդոտները:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները, ինչպես նաեւ կկարգավորվեն սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, պատշաճ որակի անվտանգ արտադրանքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ձեռքբերումը եւ կսահմանվի համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջի համապատասխանեցում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում