Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6297-16.06.2005-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (1985 թվականի դեկտեմբերի 6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի16914 հոդվածից հետո լրացնել 16915 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 16915 . Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորո՟շման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության ապօրինի գործունեություն կազմակերպելը

Ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2441 հոդվածում ավելացնել հետեւյալ բովանդա՟կությամբ նոր պարբերություններ`

«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով»:

Հոդված 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2442 հոդվածում «եւ 16914 » բառերը փոխարինել «,16914 եւ 16915 » բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: