Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 26, ՀՕ-185) օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով`
«ժ) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն տալու համար:»
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը 5-րդ կետից հետո լրացնել hետեւյալ բովանդակությամբ 51 -րդ. կետով`
«51 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված թույլտվութ՟յան համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50000 դրամ:»:
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: