Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6221-15.06.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների 1-ին մասերի 1-ին կետերը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 »-րդ ենթակետերով.

«ա1 ) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկի վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարել է պետական տուրքը եւ վճարումը հավաստող փաստաթուղթըներկայացրել է լիցենզավորող մարմին,ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա եւ հայտատուն լիցենզիայի վրա նշված լիցենզիայի տրման ամսաթվից իրավունք ունի զբաղվել տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով»:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը: