Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. |
||
«1. ազգանվան, անվան եւ հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը |
բազային տուրքի հնգապատիկի չափով». | |
2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. |
||
«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում եւ ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը |
բազային տուրքի հնգապատիկի չափով». |
|
3. 5-րդ կետի «կրկնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով. |
||
4. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. |
||
«7. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար |
բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
|
5. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. |
||
«8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը | բազային տուրքի եռապատիկի չափով». |
7. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերով.
«11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար |
բազային տուրքի չափով |
|
13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով:»: |
Հոդված 3.
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: