Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի հոկտեմբերի 27, ՀՕ-258) 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետում «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «10-12-րդ հոդվածներով (միայն մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայության ընդունված զինվորական դատախազության աշխատակիցները)» բառերը ։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՏԵՂԵԿԱՆՔ -ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում նախաքննություն կատարելու իրավասություն է վերապահված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ծառայող առանձին խումբ անձանց։ Նախագծերով նախատեսվում է ապահովել օրենսդրական հիմքը՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննիչների արդյունավետ աշխատանկը կազմակերպելու, առանձին երաշխիքներ սահմանելու համար։