Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0881-19.08.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը շարունակել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Բացառությամբ այն դեպքը, երբ ազատված հաճախության համար մրցույթը չհաղթահարած գործող հեռուստառադիոընկերությունը իր կողմից նախկինում զբաղեցրած հաճախությունով շարունակում է իրականացնել հեռարձակում՝ մինչեւ մրցույթում հաղթած հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության, ռադիոընկերության) եթեր դուրս գալու օրվանը նախորդող 15-րդ օրը։»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։