Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.25-րդ հոդվածով.
«Հոդված 189.25. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը
1. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.9-189.10» թվերից հետո լրացնել «, 189.25» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «147, 189.9 եւ 189.10 » բառերը փոխարինել «147, 189.9, 189.10 եւ 189.25» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից: