Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածում`
1. Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Փաստաբանի կամ նոտարի գործունեության իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա գործունեության իրականացման հետ, սպառնալը»,
2. 1-ին մասից հանել «Պաշտոնատար անձի կողմից» բառերը,
3. 1-ին եւ 2-րդ մասերում «լիազորությունների» բառը փոխարինել «գործունեության» բառով,
4. լրացնել նոր 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ