Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-088-19.08.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի վերջում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Ազատված հաճախության համար մրցույթը չհաղթահարած գործող հեռուստառադիոընկերությունը իր կողմից նախկինում զբաղեցրած հաճախությունով կարող է շարունակել իրականացնել հեռարձակում՝ մինչեւ մրցույթում հաղթած հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության, ռադիոընկերության) եթեր դուրս գալու օրվանը նախորդող 15-րդ օրը։»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։