Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 3-րդ մասի, 20-րդ հոդվածի 1-ին մասի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 9-րդ մասի «Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների» եւ «Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «Երեւանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: