Armenian ARMSCII Armenian
Կ-5983-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (12 դեկտեմբերի 1985 թվականի) 48, 481 եւ 154-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 48. Պետական եւ (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը

Պետական եւ (կամ) համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում պետական եւ (կամ) համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 481 .  Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական եւ (կամ) համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը

Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական եւ (կամ) համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:»:

«Հոդված 154. Շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը

1. Սեփականության  կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա  ինքնակամ կառուցված  անհատական բնակելի տան `

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա բնակելի տուն  ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին uեփականության իրավունքով պատկանող հողամաuերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 15712 -րդ  հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: