Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-025-12.07.2007-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 143-րդ հոդվածի 1-ին կետում`

ա)«(ամիս, եռամսյակ եւ այլն)» բառերը փոխարինել «(առավելագույնը` յուրաքանչյուր իրար հաջորդող 4 ամիս)» բառերով.

բ) 1-ին կետից հանել «Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 6 ամիսը:» նախադասությունը:

Հոդված 2. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ խմբագրությամբ.

«Չընդհատվող ռեժիմով արտադրություններում գիշերային է համարվում այն աշխատանքը, որի աշխատանքային ժամերը համընկնում են գիշերային ժամանակին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի «սահմանվում է հավելում» բառերը փոխարինել «վճարվում է» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում օրվա ընթացքում ընդամենը 3 հերթափոխ, 8 ժամ տեւողությամբ հերթափոխը աշխատանքի կարող է ներկայանալ շաբաթը 4 կամ 5 օր` աշխատաժամանակի գումարային հաշվարկի չխախտմամբ:

Այսինքն 8 ժամյա գրաֆիկի անցնելու պարագայում 4 աշխատանքային օրվա սահմանափակում է առաջացնում հոդված 142-ի 2-րդ կետը: Դա էլ իր հերթին բերում է 36 - (8x4) = 4 աշխատանքայի ժամերի կորստի: Հարցին լուծում տալու համար հնարավոր է կիրառել հոդված 143-ի 1-ին կետը, ըստ որի հնարավորություն է ընձեռնվում չօգտագործված 4 ժամը կիրառել հաջորդ շաբաթ` այնպեu, որ աշխատաժամանակի տեւողությունը հաշվետու ժամանակահատվածում չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Սակայն նույն կետի առաջին պարագրաֆի վերջին նախադասությունը (Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 6 ամիuը) երկիմաստություն տեղիք է տալիս: եթե խոսքը վերաբերում է նրան, որ ձեռնարկության հաշվետու ժամանակահատվածը ցանկացած պահի չի կարող գերազանցել 6 ամիսը (միգուցե հենց դա էլ ենթադրվում է), ապա խնդիրներ այլեւս չեն առաջանում: Սակայն նախադասությունն իր երկրորդ ենթատեքստն ունի: Եթե պարզվում է (իսկ դրա պարզելն այնքան էլ դժվար չէ` կախված ցանկությունից), որ հղում է արվում գործունեության առաջին վեց ամիսներին, ապա այստեղ խնդիր ունենք:

Եթե ճիշտ է առաջին ենթադրությունը, ապա այստեղ հարկավոր կլինի ընդամենը պարզաբանում մտցնել այնպես, որ երկիմաստության հարց այլեւս չառաջանա: Հակառակ պարագայի համար փորձենք համեմատականներ տանել մի քանի օրենսդրական դաշտերի հետ, ինչպես նաեւ կատարենք վերլուծություն արտադրողականության տենդենցների, ինչպես նաեւ Պետ. բյուջեի վրա անդրադառնալիության մասով:

Համեմատականներ կատարվել են մի շարք երկրների օրենքների /լիտվական/ օրենսդրության, ինչպես նաեւ ԵԽ դիրեկտիվների հետ:

Մի շարք երկրների փորձի ուսումնասիրությունը եւ ԵԽ դիրեկտիվը, որտեղ գումարային հաշվարկի համար ընտրված հաշվետու ժամանակաշրջանը չպետք է գերազանցի 4 ամիսը, այնինչ մեզ մոտ դեռ 6 ամիս է ամրագրված: Կարծում ենք 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի անցումը միանշանակ կարող է բերել արտադրողականության աճի, ինչն էլ իր հերթին շահութաբերության լուրջ նախապայման է:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն 20:00-ից 02:00 աշխատանքային գրաֆիկ կիրառելու պարագայում ողջ կատարված աշխատանքը պետք է գիշերային գնահատվի: Հարցը նրանում է, որ հաջորդ հերթափոխի աշխատանքը (02:00-ից 08:00) եւս պետք է գիշերային գնահատվի, քանի որ կիրառվող գրաֆիկից ավելի քան 3 ժամ համապատասխանում է գիշերային ժամանակին: Ստացվում է այնպես, որ երկու հերթափոխի համար հարկավոր է գիշերավարձ վճարել:

Պետք նշենք, որ իրավիճակից խուսափելու նպատակով կազմակերպությունները կարող են այնպես փոփոխել հերթափոխների գրաֆիկը, որ դրանցից ընդամենը մեկը գիշերային ժամանակին համապատասխանի, սակայն այս տարբերակը կարող է լրջորեն ազդել արտադրողականության, հեեւաբար նաեւ ընկերության շահութաբերության եւ պետբյուջեի եկամուտների վրա, քանի որ հերթափոխների ընթացիկ գրաֆիկը ամենահարմարն է աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:

Նախագիծը նպատակ ունի գիշերավճար սահմանել այն աշխատանքի համար, որն իրականում անց է կացվել գիշերային ժամերին: Այս սահմանափակումը կարելի է վերապահել չընդհատվող ռեժիմով արտադրությունների համար:

Այս պարագայում նույնպես համեմատականներ են կատարվել մի շարք երկրների օրենսդրության, ինչպես նաեւ ԵԽ դիրեկտիվների հետ:

Ներկայիս հերթափոխային գրաֆիկի պահպանման պարագայում կբացառվի արտադրողականության նվազեցման հավանականությունը, ինչը դրական երեւույթ է բոլոր տեսանկյուններից:

Օրենսգրքի 184-րդ հոդվածը արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար uահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկեu անգամից ոչ պակաu չափով:

Ստացվում է այնպես, որ գիշերային աշխատանքի համա վճարվում է աշխատավարձ, իսկ բացի աշխատավարձից վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկե u անգամից ոչ պակաu չափով: Նույնիսկ առանց այլ օրենսդրական դաշտեր որպես օրինակ բերելու համոզված ենք, որ այստեղ եւս տարընթերցման հարց է:

Տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկվում է «սահմանվում է հավելում» բառերը փոխարինել «վճարվում է» բառով: