Armenian ARMSCII Armenian
Կ-4391-10.01.2020,13.04.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի «ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «անկանխիկ եղանակով» բառերով, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա:».

2) 9-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով նպաստի  գումարը ծնողի հաշվարկային հաշվին» բառերով.

3) 11-րդ մասի «վճարվում է» բառերը փոխարինել «կանխիկ եղանակով վճարվում է» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածի 6.1-ին մասից հանել «կամ կանխիկ» բառերը եւ «Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.

«9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է՝

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը.

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)՝ մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը.

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2022 թվականի  հուլիսի 1-ը.

4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:

10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:

11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ եւ 12-րդ մասերով նախատեսված բացառությունները:

12. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով՝

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հուլիսի 1-ից.

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)՝ 2022 թվականի հունվարի 1-ից.

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից.

4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքի 39-րդ հոդվածի 10-րդ մասում նշված ցանկը հաստատելու մասին եւ 12-րդ մասում նշված՝ բանկը կամ Ազգային օպերատորին ընտրելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: