Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-015-29.06.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի  կարգավորման  առարկան եւ խնդիրները

 Սույն օրենքը սահմանում է

1. զինված  գործողությունների ժամանակ  կամ զինված  գործողությունների հետեւանքով  ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում,  այդ  թվում  զինադադարի ընթացքում  կամ զինված   գործողություններից հետո  խաղաղ պայմաններում  անհայտ  կորած զինծառայողի եւ քաղաքացիական   անձի, (այսուհետ անհայտ կորած)  որոնման,  հայտնաբերման եւ հարազատներին  վերադարձնելու  ուղղությամբ  պետության պարտավորությունները,

2. անհայտ   կորածի անհետանալու պատճառների,  նրա  գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին նրանց  հարազատներին տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ  նրա անհետանալու  պատճառների ուսումնասիրության  ուղղությամբ աշխատանքների  իրականացման սկզբունքները,

3. անհայտ  կորածի ընտանիքի  սոցիալական,   տնտեսական եւ իրավական  աջակցության սկզբունքները,

4. անհայտ կորածի  վերաբերյալ տեղեկատվական համակարգի /այսուհետ Անհայտ  կորածների տեղեկատվական բյուրո/ ստեղծման  եւ գործունեության  սկզբունքները,

5. Հակամարտող  եւ Միջնորդ /երրորդ/  կողմերի  հետ պետական կառույցների համագործակցության սկզբունքները։

6. Կարգավորում է  անհայտ կորածի  խնդիրներով զբաղվող պետական կառույցների եւ այլ կազմակերպությունների իրավունքները եւ պարտականությունները։

Հոդված 2.  Օրենքում  օգտագործվող  հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական  հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը

1. Անհայտ կորած է այն ժամկետային, պայմանագրային կամ այլ սկզբունքով զինծառայողը, որն անհետացել է  զինված  գործողությունների ժամանակ կամ զինված  գործողությունների հետեւանքով ստեղծված  պայմաններում եւ հանգամանքներում, այդ  թվում  զինադադարի ընթացքում կամ զինված գործողություններից հետո խաղաղ  պայմաններում, եւ նրա  անհետացման օրից  ծառայության, ինչպես նաեւ նրա մշտական բնակության  վայրում մինչեւ  վեց ամիս  տեղեկություններ չկան  նրա  գտնվելու  վայրի եւ   ճակատագրի մասին։  Անհայտ կորած է համարվում նաեւ այն  քաղաքացիական  անձը,  որն  անհետացել է զինված  գործողությունների ժամանակ կամ զինված  գործողությունների  հետեւանքով  ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում, այդ թվում  զինադադարի  ընթացքում կամ  զինված   գործողություններից հետո խաղաղ  պայմաններում եւ նրա  մշտական բնակության  վայրում մինչեւ վեց ամիս տեղեկություններ չկան նրա  գտնվելու  վայրի եւ ճակատագրի մասին։

2. Զինված գործողություններ - զինծառայության  վայրից զինվորական ցանկացած  ստորաբաժանման  ցանկացած տեղաշարժ, տեղափոխություն եւ հիմնական  ծառայության  վայրի (տեղի) ուղղությամբ  կատարված ցանկացած համանման  գործողություն։

3. Անհայտ  կորածի անհետանալու  պատճառների,  նրա  գտնվելու  վայրի եւ ճակատագրի  մասին  ուսումնասիրություն- այն  համալիր   գործողությունը,  որը նպատակ  ունի   բացահայտելու  այն  հանգամանքները եւ պայմանները, որոնց  արդյունքում   անձը  անհետացել է։

4. Անհայտ  կորածի  ընտանիք -  նշված   անձի    ամուսինը,    երեխան   (այդ թվում  որդեգրած),  ծնողները (այդ  թվում  որդեգրողները),   անչափահաս  քույրը եւ եղբայրը։

5. Հակամարտող կողմ -  պետությունը,   որի  նկատմամբ  կամ որի կողմից իրականացվել են  զինված գործողություններ։

6. Միջնորդ /երրորդ/  կողմ -  միջազգային  միջկառավարական ոչկառավարական  կազմակերպությունը։

Հոդված 3.  Սույն  օրենքի նպատակները

Սույն օրենքի հիմնական նպատակներն են՝

1. Անհայտ կորածի  իրավունքների  պաշտպանությունը։

2. Անհայտ կորածի  ընտանիքի իրենց անհայտ կորած  հարազատ ճակատագրի եւ  գտնվելու   վայրի մասին  տեղեկատվություն ստանալու  իրավունքի  պաշտպանությունը։

3.Պետական  քաղաքականության  սկզբունքների   սահմանումը՝ անհայտ կորածի ճակատագրի եւ  գտնվելու  վայրի վերաբերյալ  տեղեկատվության ձեռք բերման, ստացման ուղղությամբ։

4. Անհայտ կորածի ընտանիքի սոցիալական, տնտեսական եւ իրավական պաշտպանության համակարգի  ձեւավորումը։

Հոդված 4.  Անհայտ  կորածի  վերաբերյալ  օրենսդրությունը

1. Անհայտ    կորածի եւ նրա     ընտանիքի խնդիրները կարգավորող օրենսդրությունը  բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից   վավերացրած միջազգային  պայմանագրերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերում   սահմանված են այլ նորմեր,  քան  նախատեսվում է  սույն օրենքով,  ապա  կիրառվում են  պայմանագրի   նորմերը։

Հոդված  5. Անհայտ կորածի եւ նրա  ընտանիքի   իրավունքների պաշտպանության  խնդիրներով  զբաղվող  սուբյեկտները

Անհայտ  կորածի եւ նրա ըննտանիքի  իրավունքների  պաշտպանությամբ  զբաղվող  սուբյեկտներն են՝

1. Անհայտ   կորածի եւ նրա  ընտանիքի  վերաբերյալ  տեղեկատվական համակարգման պատասխանատու պետական  մարմինը «Անհայտ  կորածների  տեղեկատվական բյուրոն» է /այսուհետ Բյուրո/, որի խնդիրները եւ լիազորությունները   սահմանվում են  սույն օրենքով,

2. Պետական մարմինները  եւ նրանց կառույցները, որոնց անմիջական  ենթակայության ներքո գտնվել է  անձը,   մինչեւ  անհետանաքը /«Ենթակայություն» հասկացությունը  վերաբերվում է ոչ  միայն  զինծառայողներին,   որոնք ծառայում են համապատասխան  պետական մարմիններում /պաշտպանության,  ոստիկանության եւ անվտանգության ծառայություններ/ այլեւ քաղաքացիական  անձանց,  որոնք գտնվել են  այդ  կառույցների  կողմից փաստացի  հսկվող  կամ նրանց   փասիացի  ենթակայության կամ հսկողության տակ գտնվող  տարածքներում/։

3. Միավորումները, որոնց  գործողությունն  ուղղված է անհայտ  կորածների  եւ նրանց  ընտանիքների  իրավունքների եւ շահերի  պաշտպանությանը։

Հոդված 6. Անհայտ   կորածի եւ նրա  ընտանիքի խնդիրների լուծմանն ուղղված   գործունեության սկզբունքները

Անհայտ  կորածի եւ նրա  ընտանիքի խնդիրների լուծմանն ուղղված   գործունեության սկզբունքներն  են՝

1.Հրապարակայնությունը եւ  թափանցիկությունը։

2.Անհետանալու հանգամանքների եւ պայմանների բացահայտման եւ  ուսումնասիրության անհրաժեշտությունը։

3.Անհայտ կորածին  իր հարազատին վերադարձնելու  պետության  պարտավորությունը։

4.Անհայտ կորածի ընտանիքի  սոցիալական, տնտեսական եւ իրավական  պաշտպանության պետական համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։

5.Անհայտ կորածի գտնվելու   վայրի եւ  ճակատագրի  մասին  հարազատների  տեղեկատվություն ստանալու իրավունքը։

6.Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված սկզբունքները։

ԳԼՈՒԽ  2.

ԱՆՀԱՅՏ  ԿՈՐԱԾԻ  ԱՆՀԵՏԱՆԱԼՈՒ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ,  ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՆՐԱՆՑ ՓՆՏՐՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7.  Անհայտ  կորածի   անհետանալու հանգամալների, պայմանների եւ պատճառների ուսումնասիրության կազմակերպումը եւ ժամկետները

1.Անձի անհետանալու  փաստը արձանագրվում է

2.Անձի անհետանալու վերաբերյալ  տեղեկատվությունը ստացած մարմինը  անհապաղ  փոխանցում է  Տեղեկատվական բյուրոյին։

3.Անհայտ կորածի  անհետանալու պատճառների ուսումնասիրությունը  Տեղեկատվական  բյուրոյի կողմից  սկսվում է  տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո։

4.Տեղեկատվական բյուրոյի կողմից  անձին տրվում  է «անհայտ կորածի»  ժամանակավոր  կարվաջիճակ,  նրա  անհետանալու   վերաբերյալ  տեղեկատվություն  ստանալու պահից։

5.Եթե  անձի  գտնվելու վայրի եւ  ճակատագրի  վերաբերյալ վեց ամսվա  ընթացքում  տեղեկություններ  չեն  ստացվել, ապա «անհայտ կորած» իրավական  կարգավիճակը  հաստատվում է   դատարանի որոշմամբ՝  շահագրգիռ  անձի  դիմումի հիման  վրա եւ   Տեղեկատվական բյուրոյի կողմից  «անհայտ կորածի»  վերաբերյալ  որոշման առկայությամբ։

6.Անձի «անհայտ կորածի»իրավական  կարգավիճակը   պահպանվում է  մինչեւ նրա  գտնվելու  վայրի եւ  ճակատագրի  վերաբերյալ  տեղեկատվության ստացումը,  ճշտումը եւ նրա  հարազատներին  իրազեկումը։

7.Անհայտ կորածի անհետանալու հանգամանքների, պայմանների եւ  պատճառների ուսումնասիրության  ժամկետները։

Հոդված 8. Անհայտ կորածի փնտրման, հայտնաբերման եւ վերադարձման ուղղությամբ իրականացվող գործողությունները

ԱՆհայտ  կորածի փնտրման, հայտնաբերման եւ նրանց վերադարձման ուղղությամբ իրականացվող գործողությունները ընդգրկում են

ԳԼՈՒԽ 3.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9.Տեղեկատվական բյուրոն

Տեղեկատվական բյուրոն (այսուհետ՝ Բյուրո) գործում է պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կազմում։ Բյուրոյի կազմը, կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատվում է պաշտպանության նախարարի կողմից։

Հոդված 10. Բյուրոյի գործունեության նպատակներն ու խնդիրները

1.Բյուրոյի գործունեության նպատակներն են.

ա.իրականացնել անհայտ կորածի փնտրելու, գտնելու եւ վերադարձնելու ուղղությամբ պետական պարտավորությունները,

բ.անհայտ կորածի ընտանիքի սոցիալական, տնտեսական եւ իրավական աջակցումը։

2.Բյուրոյի խնդիրներն են.

ա.անհայտ կորածի անհետանալու պատճառների, պայմանների եւ հանգամանքների ուսումնասիրության ու բացահայտման կազմակերպումը եւ իրականացումը,

բ.անհայտ կորածի ընտանիքի սոցիալական, տնտեսական եւ իրավական աջակցության մեխանիզմների ձեւավորումը։

3.Բյուրոն իրականացնում է նաեւ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ։

Հոդված 11. Բյուրոյի լիազորությունները

1.Բյուրոն սույն օրենքով սահմանված խնդիրները լուծելու համար.

ԳԼՈՒԽ  4

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12.Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրերը եւ ֆինանսավորումը

1.Տեղեկատվական բյուրոն գործունեությունն իրականացնում է տարեկան եւ հեռանկարային ծրագրերի (այսուհետ ծրագրեր) հիման վրա, որը պետք է կազմվի սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

2.Ծրագրերը ներկայացվում են հաստատման  լիազոր մարմնին։ Վերջինս ծրագրերի հաստատման հետ միասին հաստատում է նաեւ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, որոնք հատկացվում են պետական բյուջեից։

3.Տեղեկատվական բյուրոյի գործունեության իրականացման նպատակով կարող են ներգրավել նաեւ այլ ֆինանսական աղբյուրներ /այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ հիմնադրամներից, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններից, նվիրատվություններից եւ այլ հատկացումներից/։ 

Հոդված 13. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրի բովանդակությունը

1.Ծրագիրը ներառում է՝

Հոդված 14. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրի կատարումը եւ հաշվետվությունը

1.Լիազոր մարմնի կողմից ծրագիրը հաստատվելուց հետո տեղեկատվական բյուրոն գործունեության ծրագրի իրականացման վերաբերյալ  յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնին։ Ծրագրի իրականմցան ընթացքում բյուրոն կարող է ծրագրում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնց մասին անհապաղ հայտնում է լիազոր մարմնին։ Փոփոխությունների եւ լրացումների հիմնավորվածությունը ներկայացվում է պաշվետվությունների ներկայացման ժամանակ։

2.Ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանրության համար մատչելի եղանակով տպագրվում է մամուլում եւ ներկայացվում զանգվածային այլ լրատվամիջոցներով՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը։

ԳԼՈՒԽ  5

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Անհայտ կորածի ընտանիքի պետական աջակցության սկզբունքները

1.Տեղեկատվական բյուրոյի կողմից անձին «անհայտ կորածի» իրավական կարգավիճակ տալուց հետո նրա հարազատներին տրամադրվում է «անհայտ կորածի հարազատ» կարգավիճակ, որը պահպանվում է մինչեւ անհայտ կորածի գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ճշտումը եւ հարազատներին հաղորդելը։

2.Պետության սոցիալական աջակցության համակարգում անհայտ կորածի հարազատները ընդգրկվում են որպես սոցիալական աջակցություն ստացող առանձին խումբ։

3.Անհայտ կորածի ընտանիքքները սոցիալական աջակցություն են ստանում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների հետ հավասար պայմաններում։

4.Անհայտ կորածին հայտնաբերելուց եւ վերադարձնելուց հետո անմիջապես նշանակվում է համալիր բժշկական հետազոտում՝ անհայտ կորածի առողջական վիճակը պարզելու նպատակով։

5.Անհայտ կորածի առողջական վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում նրանց ցուցաբերվում է բժշկական եւ հոգեբանական օգնություն։

Հոդված 16. Անհայտ կորածի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող միավորումների պետական  աջակցությունը

1.Անհայտ կորածների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող միավորումների պետական աջակցությունն այդ միավորումների գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմանների երաշխիքների ստեղծման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների համակարգ է։

2.Անհայտ կորածի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող միավորումների պետական աջակցությունն իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով եւ արտացոլվում է տարեկան ծրագրում։

3.Անհայտ կորածների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող միավորումների պետական աջակցության միջոցառումները մշակելիս պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց սահմանած կարգով ներգրավում են այդ միավորումների ներկայացուցիչներին։

ԳԼՈՒԽ  6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 18. Սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

2.Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների վրա։

3.Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում «Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000թ. հոկտեմբերի 23-ի հրամանագիրը։

4.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը կառավարության կողմից ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, եթե սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ ժամկետներ նախատեսված չէ։ 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Անհայտ   կորածի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ


Սույն  օրենքի  ընդունումը  պայմանավորված է  անհայտ կորածների հիմնախնդիրների լուծման  անհրաժեշտությամբ։   Օրինագծի մշակման համար  հիմք է  հանդիսացել  Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակի  ներկայացուցիչների  հեղինակած նախագիծը։

2005 թ. սեպտեմբերի 30-ին ինձ  ուղղված գրությամբ վերոհիշյալ կառույցի ղեկավար  Ա.Սաքունցը խնդրել է  իմ աջակցությունը «Անհայտ   կորածի մասին» օրինագիծը խորհրդարանի  քննարկմանը ներկայացնելու հարցում