Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»Հայաստանի հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 43-րդ, 2.10-րդ բաժնի 1-ին կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
| «Մարզի անվանումը | Համայնքի անվանումը | Բնակավայրի անվանումը |
| Լոռի | 43. Լերմոնտովո | Լերմոնտովո գյուղ |
| Անտառաշեն գյուղ | ||
| Տավուշ | 1. Իջեւան | Իջեւան քաղաք |
| Ազատամուտ գյուղ | ||
| Ակնաղբյուր գյուղ | ||
| Աճարկուտ գյուղ | ||
| Այգեհովիտ գյուղ | ||
| Աչաջուր գյուղ | ||
| Բերքաբեր գյուղ | ||
| Գանձաքար գյուղ | ||
| Գետահովիտ գյուղ | ||
| Դիտավան գյուղ | ||
| Ենոքավան գյուղ | ||
| Լուսահովիտ գյուղ | ||
| Լուսաձոր գյուղ | ||
| Խաշթառակ գյուղ | ||
| Ծաղկավան (Իջեւանի շրջ.) գյուղ | ||
| Կայան գյուղ | ||
| Կիրանց գյուղ | ||
| Սարիգյուղ գյուղ | ||
| Սեւքար գյուղ | ||
| Վազաշեն գյուղ |
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 26-րդ, 2.10-րդ բաժնի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 26-րդ, 28-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ կետերը:
Հոդված 3. Օրենքի հավելված 16.32-ը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հավելված 16.32
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լերմոնտովո համայնքը գտնվում է մարզի հարավ-արեւելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գուգարք համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Մարգահովիտ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` ՀՀ Կոտայքի մարզին, արեւմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Շահումյան համայնքին:»:
Հոդված 4 . Օրենքը լրացնել 18.54-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 18.54. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.54-ում:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել 18.54-րդ հավելվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հավելված 18.54
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Իջեւան համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերդ համայնքին, հարավ-արեւմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան համայնքին, արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` ՀՀ Լոռու մարզին, հյուսիս-արեւմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նոյեմբերյան համայնքին:»:
Հոդված 6. Օրենքի 16.13-րդ, 18.2-րդ, 18.3-րդ, 18.5-րդ, 18.6-րդ, 18.8-րդ, 18.14-րդ, 18.15-րդ, 18.17-րդ, 18.19-րդ, 18.24-րդ, 18.25-րդ, 18.26-րդ, 18.28-րդ, 18.29-րդ, 18.45-րդ, 18.46-րդ, 18.47-րդ հոդվածները եւ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ