Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73 եւ ԱԺ Կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով`
Ազգային ժողովը որոշում է
1. Ստեղծել աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ (այսուհետ՝ հանձնաժողով) աղետի գոտու վերականգնման աշխատանքներն ուսումնասիրելու եւ Ազգային ժողովին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար
2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները
- աղետի գոտու ընդհանուր վիճակի ուսումնասիրությունը
-1989-2007թթ. աղետի գոտում ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործման, իրականացված վերականգնողական աշխատանքների, անցկացված շինարարական մրցույթների, բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունը։
- իր գործունեության արդյունքում աղետի գոտու վերականգնման մասին օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ ԱԺ ներկայացնելը;
3. Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություններ՝ այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ միասին այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ;
4. ՀՀ վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը;
5. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներնն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների;
6. Հանձնաժողովը ստեղծել հետեւյալ կազմով` մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից։
7. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ;
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները՝ Ազգային ժողովի նիստում;
Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ;
9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ;
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։
11. ԱԺ աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։
12. Ազգային ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի փորձագետներ (մասնագետներ):
13. Հանձնաժողովը մինչեւ 2007թ. դեկտեմբերի 1-ը զեկուցում է իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովի նիստում: Մինչ այդ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աղետի գոտու վերականգնման աշխատանքներին նպատակաուղղված միջոցների արդյունավետությունը ուսումնասիրելուն: