Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հար՟կա՟յին օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 54-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել նոր 55-րդ կետ.
«55) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայությունների մատուցումը կամ գործառնությունների իրականացումը:»:
Հոդված 2.
Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 19-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել նոր 20-րդ կետ.
«20) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարները:»:
Հոդված 3.
Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 14-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել նոր 15-րդ կետ.
«15) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարների հաշվին կատարվող ծախսերը:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է 2018 թվականի հունվարի 01-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ