Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.2- 38.4-րդ կետերով.
| «38.2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար
|
բազային տուրքի քսանապատիկի չափով
|
| 38.3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար
|
բազային տուրքի քսանապատիկի չափով
|
| 38.4. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար
|
բազային տուրքի քսանապատիկի չափով»:
|
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: