Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 20-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը.».
2) 30-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում են նաեւ այդ լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները` հաշվի առած նաեւ մինչեւ լիզինգի առարկան սեփականության իրավունքով լիզինգառուին անցնելը` լիզինգառուի կատարած` Օրենսգրքի 121-րդ հոդվածի
3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.».
3) 41-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ. լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը լիզինգառուին, եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 69-71-րդ կետերով.
«69) լիզինգի առարկա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված լիզինգի առարկան.
70) լիզինգի առարկայի սկզբնական արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի ստացման փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում` չփոխհատուցվող եւ Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի եւ վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի եւ (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար` դրամական արտահայտությամբ.
71) լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի սկզբնական արժեքի եւ հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում` մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը` տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա` լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչեւ ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի` սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնելու պահը` լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա` լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
Լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված` մինչեւ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին` մինչեւ այդ պահն ստացված` լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի «եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին» բառերը փոխարինել «եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին կամ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին` լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարների մասով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ.».
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) 4.1-ին կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտում պարտադիր ներառվում են`
1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.
2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.
3) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ամսաթիվը.
4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունով կամ տողով (ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).
5) լիզինգի առարկայի անվանացանկը, քանակը, միավորի գինը ու ընդհանուր արժեքը.
6) լիզինգատուի`
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու եւ գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի առաքման կամ հանձնման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը.
7) լիզինգառուի`
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու եւ գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան եւ (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաեւ գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ լիզինգի առարկան հանձնվում է առաքման կամ հանձնման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա. ապրանքի` վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաեւ գույքի` լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը` տոկոսի գումարների մասով,»:
Հոդված 7. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 19-րդ մասի 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա` լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը եւ հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները:»:
Հոդված 8. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետում`
1) «բ» ենթակետը «փոխառությունների» բառից հետո լրացնել «կամ գույքի լիզինգով (տարատեսակներով)» բառերով.
2) «ժե» ենթակետի «ավարտին» բառը փոխարինել «ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իա» ենթակետով.
«իա. լիզինգի (տարատեսակների) պայմանագրով բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից այն գույքի լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը, որի ձեռքբերման ժամանակ գույքի մատակարարման գործարքից ԱԱՀ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվարկվել եւ չի վճարվել.»:
Հոդված 9. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով.
«9) լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած` բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի եւ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձեւակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե այդ լիզինգի առարկան մինչեւ օտարումը տրամադրված է եղել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որով նախատեսված չի եղել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.
10) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար:»:
Հոդված 10. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «տոկոսների» բառից հետո լրացնել «(այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների)» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված» բառերը փոխարինել «լիզինգով (տարատեսակներով) տրված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին)» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված» բառերը փոխարինել «լիզինգով (տարատեսակներով) ստացված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին)» բառերով.
2) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում սեփականության իրավունքով անցած այդ ակտիվի ամորտիզացիոն ժամկետի հաշվարկելու նպատակով ամորտիզացիոն ժամկետի սկիզբ է համարվում այդ հարկ վճարողի մոտ լիզինգի առարկայի ամորտիզացիայի հաշվարկման առաջին օրը.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ծախս է ճանաչվում լիզինգի պայմանագրով նախատեսված` լիզինգի առարկայի գծով այդ հաշվետու ժամանակաշրջանում որպես եկամուտ ճանաչված գումարի ու լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի հարաբերության եւ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեքի արտադրյալը:»:
Հոդված 13. Օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:
Հոդված 14. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է լիզինգի (տարատեսակների) առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունը սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունը չի հաշվարկվում:»:
Հոդված 15. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին:»:
Հոդված 16. Օրենսգրքի 240-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:
Հոդված 17. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է լիզինգի (տարատեսակների) առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունը սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունը չի հաշվարկվում:»:
Հոդված 18. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ:»:
Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 13-18-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հոդված 20. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած` անշարժ գույք հանդիսացող լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է 2021 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 21. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած` փոխադրամիջոց հանդիսացող լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է 2021 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 22. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ:
Հոդված 23. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ:
Հոդված 24. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետով սահմանված` լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ կարող է դուրս գրվել նաեւ ոչ էլեկտրոնային եղանակով: