Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երեւանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել 6.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Քաղաքապետի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երեւանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:
Հոդված 3. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«11) օրենքով նախատեսված դեպքերում որպես քաղաքապետի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: