«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի`
ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
| «2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում |
բ) 16-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
| «4. | Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների կազմակերպում |