Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը.»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Դատավորների թեկնածությունների հավակնորդների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տեւողությունն առնվազն յոթ ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով եւ 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված ուսուցման, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տեւողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց փորձաշրջանի, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով եւ 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Ակադեմիա է ներկայացնում Ուսումնական հարցերի հանձնաժողովը, իսկ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները՝ գլխավոր դատախազը՝ համապատասխան ցուցակները հաստատելու (կազմելու) պահից տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 7. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը Ակադեմիայի ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար:
Ներկայացված առաջարկությունների եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Արդարադատության ակադեմիայի ռեկտորը երկշաբաթյա ժամկետում կազմում եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ուսուցման ծրագիրը:
«Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրն ընդգրկելու է միայն Ակադեմիայի կառավարման խորհրդի նախատեսած պարտադիր առարկայական կուրսերը:
4. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող, մասնագիտական պատրաստման ենթակա դատախազների թեկնածությունների ցուցակը Արդարադատության ակադեմիայի կողմից ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում, Արդարադատության ակադեմիայում մեկնարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի ուսուցումը:
5. Օրենքում «դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված» սահմանումը ներառում է նաեւ «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, բացառությամբ այդ անձանց մասով նախատեսված հատուկ կարգավորումների: