Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «դատարանին» բառից հետո լրացնել «կամ ենթակա է քննության սնանկության դատարանում» բառերով.
2) 5-րդ մասի «1-ին եւ 12-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «12-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: