Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11398-10.04.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀO-169) 1-ին հոդվածի 2-րդ կետում`«ֆոնդային բորսաների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Արժեթղթերի շուկայի մասին», «Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մասին», «Uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

ՀՀ կենտրոնական բանկի կողմից AEPLAC-ի հետ համատեղ մշակվել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետեւ՝ Նախագիծ): Նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ի եւ Եվրոպական համայնքների միջեւ ստորագրված «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ-ը պարտավորվում է ֆինանսական ծառայությունների վերաբերյալ  իր օրենսդրությունը մերձեցնել Եվրամիության օրենսդրությանը: Բացի այդ գործող «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը համապարփակ եւ բավարար ձեւով չի կարգավորում արժեթղթերի շուկայի ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, առկա են բազմաթիվ բացեր եւ ներքին հակասություններ օրենքի տարբեր դրույթների միջեւ: Դժվարություններ են առաջացնում նաեւ գործող օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում:

Նախագծում նախատեսվել են մի շարք նոր դրույթներ, որոնց շնորհիվ ՀՀ արժեթղթերի շուկայի ոլորտի կարգավորումը կդառնա առավել արդյունավետ:

Մասնավորապես,

Նախագծում նախատեսվել է ազդագրի պարտադիր գրանցման պահանջը միայն արժեթղթերի հրապարակային առաջարկի կամ կազմակերպված շուկայում առեւտրի թույլտվության դեպքերում, իսկ հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցման պահանջը՝ կախված թողարկողի զուտ ակտիվների մեծությունից եւ գրանցված սեփականատերերի թվից, բացակայում է: Հստակեցվել են ազդագրի գրանցման եւ հրապարակման ընթացակարգերը:

Ընդլայնվել են ազդագրի գրանցման պահանջից բացառությունները, մասնավորապես սահմանվել են բացառություններ՝ կախված արժեթղթերի առաջարկի չափից, առաջարկվող արժեթղթերի անվանական արժեքից, ձեռքբերվող արժեթղթերի ծավալից: Կարճաժամկետ պարտքային արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում ազդագրի պահանջից բացառությունը սահմանված է ցանկացած թողարկողի համար:

Նախատեսված է ծրագրային (շարունակական) թողարկումների հնարավորություն մեկ ազդագրի հիման վրա, մասնավորապես, եթե թողարկողը 1 տարվա ընթացքում նախատեսում է 2 եւ ավելի թողարկումներ, ապա դա կարող է իրականացնել մեկ ծրագրային ազդագրի հիման վրա: Սա հատկապես կարեւոր է հիփոթեքային պարտատոմսերի համար:

Նախագիծը հնարավորություն է տալիս սահմանել ազդագրի ձեւի եւ բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված արժեթղթերի տեսակից, ինչպես նաեւ սահմանված է ազդագրի ամփոփաթերթի կազմման եւ հրապարակման պարտադիր պահանջ:

Թողարկողը պարտավոր է հրապարակել ազդագիրը առնվազն էլեկտրոնային եղանակով:

Բանկերը եւ վարկային կազմակերպություները առանց լրացուցիչ լիցենզիայի կարող են մատուցել բոլոր ներդրումային ծառայությունները՝ Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելու պայմանով:

Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությունները մասնատվել են, մասնավորապես՝ առանձին լիցենզավորման ենթակա են դարձել ներդրումային խորհրդատվությունը, արժեթղթերի տեղաբաշխումը, արժեթղթերով գործարքների հանձնարարականների ստացումը եւ փոխանցումը եւ այլն: Ներդրումային ծառայությունների ձեւակերպումները համապատասխանեցվել են ԵՄ դիրեկտիվների պահանջներին:

Սահմանվել են արժեթղթերի շուկա մուտքի խիստ պահանջներ ներդրումային ընկերությունների համար: Ներդրումային ընկերությունները գրանցվում եւ լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից:

Նախատեսված է բորսայական եւ ոչ բորսայական կազմակերպված շուկաների ստեղծման հնարավորություն, որոնց օպերատորը Նախագծի համաձայն կարող է լինել միայն բաժնետիրական ընկերությունը:

Սահմանվել են արժեթղթերին եւ դրանց թողարկողներին վերաբերող ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ դրանց բացահայտման կանոններ, ինչպես նաեւ գնային չարաշահումների որակման առավել հստակ չափանիշներ:

Կենտրոնական դեպոզիտարիան ըստ Նախագծի ստեղծվում է միայն բաժնետիրական ընկերության տեսքով:

Կարգավորվում է ներդրումային ընկերությունների, բորսայի եւ այլ կազմակերպված շուկաների օպերատորի, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կապիտալում նշանակալից մասնակցությունը:

Օրենքի ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, Սնանկության մասին» ՀՀ օրենքը եւ «Վարկային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը: