1) 1-ին մասի «այլ տեղեկություններ թաքցնելը,» բառերից հետո լրացնել «պարտապանի կողմից «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով սնանկության կառավարչին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, ներկայացվող հայտարարագրում տվյալներ խեղաթյուրելը, գույքագրմանը խոչընդոտելը,» բառերով.
2) «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի կամ» բառերով:
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Սույն օրենսգրքի 193-րդ եւ 194-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Սույն օրենսգրքի 196-199-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 2. Օրենսգրքի 193-րդ եւ 194-րդ հոդվածներում «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի կամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից: