Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11361-04.04.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03.07.2002թ. N ՀՕ-380-Ն) 4-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված աղյուսակում շարքային կազմի 2-րդ խմբի պահեստազորում «45» թիվը փոխարինել «50» թվով, իսկ 3-րդ խմբի պահեստազորում «50» թիվը հանել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունում «ենթաuպայական կամ uպայական կոչում չունեցող» բառերը փոխարինել «կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող» բառերով, իսկ «uովորող շարքայինի (uերժանտի, ավագի) համար» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխահատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ, ինչպես նաեւ հստակեցնում է զինծառայողին չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն դրամական փոխհատուցում տրամադրելու կարգն ու պայմանները: