Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 հոկտեմբերի, 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 159-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածի հետ, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում եւ չեն վճարվում:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից: