Հոդված 1. «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված հանգամանքները.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»: