Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-211-Ն անտառային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«լեռնային կամ 1-ին կամ 2-րդ խմբի անտառները»:
Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝ գ) կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«սոցիալական նշանակության (սանիտարահիգիենիկ, առողջարարական, ռեկրեացիոն)»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով՝
Արման Աբովյան
Դավիթ Մանուկյան
Հրանտ Մադաթյան
Էդուարդ Բաբայան