Armenian ARMSCII Armenian
Կ-196-19.06.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  20-րդ հոդվածում 15.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15.2.  ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին  (իսկ 7325 եւ 7326 ծածկագրերից՝ սեւ մետաղից սալիկների) դասվող սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների եւ դրանց կցամասերի, սեւ մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված՝ պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» եւ «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա)

բազային տուրքի 60-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ կետում ««ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել ««Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 10-ից: